ԱՄՆ-ում շրջանառության մեջ են մտել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկոչւթյունն արտացոլող նոր նկարներ, երբ Նյու Յորքում ոչնչացվեցին երվորյակ երկնաքեր առեւտրի կենտրոնները։

Համաշխարհային առեւտրի կենտրոնի 12 լուսանկարները նկարել են Նյու Յորքի ոստիկանության ստորաբաժանման աշխատակիցները՝ ուղղաթիռներից։

The Daily Mail-ի հաղորդմամբ, ողբերգության հետեւանքը ներկայացնող այլ լուսանկարների հետ մեկտեղ, այս լուսանկարները ԶԼՄ-ների մոտ հայտնվել են ABC News-ի հարցմամբ։

Երկնքից արված նկարների վրա երեում է ավերակների մասշտաբը եւ փոշու մեծ ամպ։ ABC-ին այս լուսանկարները ստացել էր դեռեւս անցած տարի՝ այն բանից հետո, երբ «Տեղեկատվության ազատության» մասին հարցում էր ուղարկել ԱՄՆ ազգային ստանդարտների եւ տեխնոլոգիաների ինստիտուտ։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին երկվորյակ երկնաքերերի մեջ մխրճվեց 2 ինքնաթիռ, որի արդյունքում շենքերն ավերվեցին եւ մահացավ ավելի քան 2752 մարդ։ Նույն օրը Ամերիկյան ավիաուղիների թիվ 77 չվերթը կատարող ինքնաթիռը մխրճվեց Պենտագոնի շենքի արեւմտյան մասը։ Ահաբեկչությունների այս շարքը հիմք դարձավ, որպեսզի Միացյալ Նահանգները պատերազմական գործողություններ իրականցնի Իրաքում եւ Աֆղանստանում։