NEWS.am-ը ներկայացնում է «The Toronto Star»-ում հրապարակված Օլիվիա Ուորդի հոդվածը որոշակի կրճատումներով.
Խորհրդային Միության փլուզման հետցնցումները 1990-ականներին նաեւ Հարավային Կավկաս հասան: 21-րդ դարում Վրաստանն ու Չեչնիան վերադարձան պատերազմի: Այս շաբաթ, քվերակության 25-րդ տարեդարձին, որը հանգեցրեց էթնիկ հակամարտության Լեռնային Ղարաբաղում, այս քիչ հայտնի տարածաշրջանի հարցով փորձագետ Թոմաս դե Վաալն ասում է. «Ռիսկը կարող է համեմատաբար ցածր թվալ, սակայն միակ բանը, որ կանգնեցնում է պատերազմը, առաջնորդների սեփական հաշվարկներեն են:
Վաալի խոսքով` Ադրբեջանը նավթային հսկա է դարձել տարածաշրջանում, սակայն ժողովրդավարության դեֆիցիտով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմն իր նոր ձեռք բերած հարստությունն օգտագործում է բանակի սպառազինման եւ ընդլայնման վրա: Նա նաեւ սրում է լարվածությունը հակահայկական հռետորաբանության օգնությամբ:
Որպես հակահայ տրամադրությունների ծայրահեղ դրսեւորում` 75-ամյա գրող Աքրամ Այլիսլիի խրտվիլակի այրումն է Ադրբեջանում: «Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջում ժողովրդի հետ, որը «գողացել է նրա հողը»: Նա տարեկան 4 մլրդ դոլար է ծախսում իր բանակի վրա»:
Այն դեպքում, երբ Ղարաբաղի հայերը տեսնում են, որ տանուլ են տալիս սպառազինությունների մրցավազքում, ոմանք արտահայտվում են Ադրբեջանի դեմ «նոկաուտային հարվածի» օգտին: «Կա նաեւ շփման գծի երկայնքով պատերազմի պատահական բռնկման հնարավորություն. ինչ-որ մեկը կարող է հրետանային արկ նետել»,-նշել է դե Վաալը: Ոչ հեշտ հարեւանության դեպքում, որն ընդգրկում է ավանդական թշնամիներին` Իրանին, Ռուսաստանին եւ Թուրքիային, հակամարտության վերսկսումը կարող է ալիքային էֆեկտ առաջացնել:
Ժամանակ առ ժամանակ երկու կողմերն էլ ներկա են գտնվում խաղաղ բանակցային գործընթացին եւ ասում, թե խաղաղ համաձայնագիր են ցանկանում: Սակլայն, քանի որ Ադրբեջանը ցանկանում է Ղարբաղաի վերդարձը որպես ինքնավարության, իսկ Հայաստանը պնդում է նրա անկախությունը, դա հազիվ թե տեղի ունենա մոտ ապագայում: «Կան խաղաղության միանգամայն ողջամիտ ծրագրեր, սակայն պետք է լինի նաեւ վստահության բազային մակարդակ: Հիմա բացակահում է թե վստահությունը, թե փոխգործակցությունը»,-ասել է Քարնեգի հիմնադրամի փորձագետը:




























