Open.by պորտալը կազմել է աշխարհի ամենատարօրինակ մեքենաների թոփ-տասնյակը: Պարզվում է  կան մարդիկ, որոնք ցանկանում են երթեւեկել հեռախոս-մեքենայով, կոշիկ-մեքենայով կամ գանգ-մեքենայով: Դրանք այն մարդիկ են, ովքեր ուզում են իրենց մեքենաներով առանձնանալ բոլորից, բայց չեն պատրաստվում իրենց համար շքեղ մեքենաներ գնել:

Տարօրինակ մեքենաների շարքում են հայտնվել կոշիկի, հեռախոսի, աստղի, գանգի եւ իհարկե, կատվի տեսք ունեցող մեքենաները:

Այս մեքենաների շարքում, առաջատարի թափնին պետք է տալ երկու մեքենաների, որոնց տերերը մեքենաները մեծ բերանի են վերածել: