Ստամբուլի ոստիկանությունը տեղեկություններ ստանալով Դիարբեքիրից Ստամբուլ անօրինական տեղափոխվող թմրանյութերի խմբաքանակի (50 կգ) վերաբերյալ՝ անցել է համաժամանակյա գործողության եւ ձերբակալել 11 հոգու, որոնց մեջ է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եղբորորդին՝ Մեհմեդ Էրդողանը։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ վարչապետ Էրդողանը այդ կապակցությամբ հրահանգել է անել այն, ինչ օրենքով պահանջվում է։

Մեհմեդ Էրդողանը երեք օր տեւած հարցաքննությունից հետո ներկայացվել է Ստամբուլի Հատուկ իրավասությունների դատարան։