«Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն ավելի վաղ, քան կանխատեսվում է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը՝ այդուհանդերձ հավելելով, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետեւողական եւ համառ աշխատանք:
«Շատ բան, որ նախկինում մշուշոտ էր, այժմ իրատեսական է: Ես երբեք հույսս չեմ կորցնում այդ հարցում, թեեւ գիտակցում եմ, թե այդ համատեքստում ինչ բարդություններ կան Մեծ Բրիտանիայում»,- հայտարարել է դեսպանը՝ միաժամանակ ընդգծելով, թե երկրում բավական լուրջ պոտենցիալ կա: Նրա խոսքով, մտավորականության, քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, անգամ որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ Մեծ Բրիտանիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:




























