Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող Mobile World Congress (MWC) ամենամյա կոնգրեսում տեղի  ունեցել Ford-ի EcoSport ամենագնացի ցուցադրությունը, որը նախատեսված է եվրոպական շուկայի համար:

Ford-ի ամենակոմպակտ եւ էժան ամենագնացը կառուցվել է Fiesta մոդելի հետ նույն պլատֆորմով:  Եվրոպայի շուկայում մեքենան հասանելի կլինի երկու բենզինային եւ մեկ դիզելային շարժիչներով:

Քրոս-օվերի պոտենցիալ գնորդներին ավտոարտադրողը կառաջարկի 1.0-լիտրանոց EcoBoost տուրբոագրեգատ` 125 ձիաուժ հզորությամբ, շարժիչի 1,5 լիտր աշխատանքային ծավալով, հաղորդում է «Ավտոռամբլերը»:

EcoSport ամենագնացը վաճառքի կհանվի մինչեւ այս տարեվերջ: