Եվրամիության դրամամիջոցը շարունակում է դոլարի նկատմամբ իր անկումը։ Եվրոյի փոխարժեքի նվազմանը նպաստում են Հունաստանի տնտեսության բացասական արդյունքները եւ կուտակած ահռելի պարտքերը, ինչպես նաեւ Չինաստանից եկած տեղեկությունները։
Եվրո-դոլար հարբերակցությունը փետրվարի 12-ին իջել է 1,35 դոլարի՝ մեկ եվրոյի դիմաց։ Նման ցուցանիշ 2009-ի մայիսի 20-ից այս կողմ առաջին անգամ է գրանցվում։



























