Ադրբեջանի խորհրդարանը` Միլի մեջլիսը հաստատել է օրենսդրական փոփոխությունները, որոնք կարող են սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը: Ըստ այդմ, բացառությամբ «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնողների, որեւէ մեկին չի կարելի առանց թույլտվության հետեւել, լուսանկարել, ձայնագրել կամ տեսագրել»:
Սա, երկրի իշխանություններն ու օրենքի հեղինակները հիմնավորում են անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության նկատառումներով եւ պնդում, որ նորամուծությունը չի խոչընդոտի լրագրողների կողմից հասարակական հնչեղություն ունեցող տեղեկատվություն ստանալուն: Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը, սակայն, մտահոգված է օրենսդրական նորամուծություններով:
Զանգվածային լրատվամիջոցների իրավունքի ինստիտուտի տնօրեն Ռաշիդ Հաջիլին, օրինակ, «անհեթեթ» է որակել օրենքի լրամշակումը: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























