«Հիդրոմետ» ծառայությունը նախազգուշացնում է. մարտի 5-ին հանրապետության ողջ տարածքում, 6-ի գիշերը Վայոց ձորում եւ Սյունիքում սպասվում է անբարենպաստ եղանակային պայմաններ: Շրջանների զգալի մասում կդիտվեն տեղումներ: Ձյան առատ տեղումներ են սպասվում Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի նախալեռներում` 15-20 մմ/24 ժամ ինտենսիվությամբ: Տավուշի եւ Սյունիքի հովտային շրջաններում, Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում սպասվում է թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ: Մարտի 6-ի ցերեկը կդիտվի տեղումների դադար: Մարտի 5-6-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները` մինչեւ 20-25 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, ցածր տեսանելիություն, առանձին հատվածներում` դժվարանցանելիություն: Օդի ջերմաստիճանը մարտի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, ցերեկը` +5+7:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` -4-8, ցերեկը` 0-5,
Կոտայքում` գիշերը` -4-8, ցերեկը` 0-5,
Գեղարքունիքում` գիշերը` -4-8, ցերեկը` 0-5,
Լոռիում` գիշերը` 0-4, ցերեկը` -2+3,
Տավուշում` գիշերը` -3+2, ցերեկը` 0+5,
Արագածոտնի լեռներում` գիշերը` -4-8, ցերեկը` 0-5,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` 0+3, ցերեկը` +3+6,
Արարատում` գիշերը` 0+3, ցերեկը` +4+7,
Արմավիրում` գիշերը` 0+3, ցերեկը` +4+7,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` -4-8, ցերեկը` 0-5,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` 0+3, ցերեկը` +4+7,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +2+5, ցերեկը` +3+8,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` -2+1, ցերեկը` 0+4,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` 0+4, ցերեկը` +2+7:




























