Միլանի դատարանն այսօր` մարտի 7-ին, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման` իտալական ապահովագրական ընկերության կողմից Unipol банка BNL-ը (Banca Nazionale del Lavoro) ձեռք բերելու գործով: Այդ գործի շրջանակներում քաղաքական գործիչը մեղադրվել է գաղտնի տեղեկատվության բացահայտման մեջ:
Բացի այդ, դատավորները նախկին վարչապետի եղբորը` Պաոլո Բեռլուսկոնիին, ով միլանյան Il Giornale թերթի հրատարակողն է, դատապարտել են 2 տարի 3 ամիս ազատազրկման, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Rai News24 հեռուստաալիքը:
Դատարանի որոշման համաձայն` Բեռլուսկոնին եւ նրա եղբայրը պետք է նաեւ դրամական փոխհատուցում վճարեն նախկին վարչապետի ընդդիմախոս Պյեռո Ֆասինոյին` 80 հազար եվրոյի չափով եւ եւս 10 հազար եվրո դատական ծախսերի համար:
Բեռլուսկոնին մեղադրվում է նրանում, որ Il Giornale թերթը ապօրինաբար հրապարակել է Unipol-ի ղեկավար Ջովանի Կոսորտեի եւ այն ժամանակ ձախ ընդդիմության առաջնորդ Պյեռո Ֆասինոյի հեռախոսազրույցը: Արդյունքում Unipol-ի եւ BNL-ի միջեւ գործարքը չի կայացել, քանի որ Ֆասինոն խայտառակ է եղել:




























