Մենախցում երկու տարի անցկացրած ամերիկացին երկրի պատմության մեջ ամենախոշոր փոխհատուցումն է ստացել՝ 15,5 մլն դոլար։
Առաջին վեց միլիոնը 59-ամյա Սթիվեն Սլեւինն արդեն այս շաբաթ կստանա։
Նա երկու տարի մենախցում է անցկացրել, եղունգներն այնքան են երկարել, որ ոլորվել են ոտքերի շուրջը, իսկ մաշկին սնկեր են հայտնվել՝ լողանալու հնարավորությունից զուրկ լինելու պատճառով։ Նա ատամնաբույժին այցելելու իրավունք չունենալով ինքն է իր ատամները հանել, գրում է NEWSru.com-ը։
Տղամարդուն ձերբակալել էին 2005թ. ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով, ինչպես նաեւ այն պատճառով, որ մեքենան որի ղեկին նա գտնվել է, գողացված է եղել: Ըստ փաստաբանի` Սթիվենը մեքենան ժամանակավոր խնդրել էր ընկերոջից: Դատ չէր եղել: Նրան մենախցում էին փակել՝ իբր ինքնասպանության հակումներ ունենալու պատճառով:
Սլեւինի առողջական վիճակն այժմ էլ բավական ծանր է: Բացի հետտրավմատիկ սթրեսից, նա տառապում է թոքերի քաղցկեղով:




























