Հնդկական SpiceJet ավիաընկերությունը մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա առթիվ, չվերթներ է կազմակերպել, որտեղ բոլոր օդաչուներն ու անձնակազմի անդամները թույլ սեռի ներկայացուցիչներ են։

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ կանացի առաջին Boeing B-737-երը թռել են վաղ առավոտյան Մումբայից, Նյու Դելիից, Կալկաթայից, Չեննայիից եւ Բանգալորից։ Կանացի անձնակազմով թռիչքներ են կատարել նաեւ տուրբինավոր Bombardier Q-400 օդանավերը։ SpiceJet-ը բոլոր կին ուղեւորներին մեկական վարդ է նվիրել։