ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ:
Նա իր հայտարարությունում նշել է, որ պետքարտուղարությունը տարբեր տարիների կանայք են գլխավորել, «ուժեղ, խելացի եւ բոլորին զարմացնող դիվանագետներ», սկսած Մադլեն Օլբրայթից, Քոնթոլիզա Ռայսից եւ ավարտած Հիլարի Քլինթոնով:
Նրա խոսքով` տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքականության, տնտեսության եւ սոցիալական ոլորտներում առաջընթաց չէր լինի առանց ուժեղ կանանց կառավարման:
Նա նաեւ նշել է, որ վերջին ժամանակներս Մալավիում եւ Հարավային Կորեայում կին նախագահներ են ընտրվել, ԱՄՆ Սենատում եւս 20 կին կա:
Այդուհանդերձ, Քերրին ընդգծել է, որ մինչեւ այժմ գոյություն ունեն որոշակի արգելքներ ու խոչընդոտներ, որոնց կանայք բախվում են ամբողջ աշխարհում: Դրանց թվում են կանանց համար կրթության անհասանելիությունը, ժամանակից շուտ ամուսնությունները, գենդերային բռնությունը եւ այլն:


























