ՀՀ ԶՈւ 40 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը փետրվարի 14-ին ժամանել է տեղակայման վայր` Կունդուզ քաղաք Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով:
Հայաստանի պաշտպանոթյան նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են որ հայկական զորախմբի հիմնական առաքելությունը Աֆղանստանում լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը:
Ստորաբաժանումը տեղակայման վայր է մեկնել Գերմանիայից, որտեղ 2009թ. դեկտեմբերից մասնակցում էր նախատեղակայման վարժանքի:
Առաջիկա շաբաթվա ընթացքում հայկական զորախումբը զբաղված կլինի տեղակայմամբ, թիկունքային հարցերի կարգավորմամբ: Փետրվարի 16-ին սպայակազմը կմեկնի Կունդուզի օդանավակայան` տեղանքին եւ կատարվելիք առաջադրանքին ծանոթանալու նպատակով:




























