Էստոնիայի դպրոցներում 10 տոկոսը գեյեր ու լեսբուհիներ են: Նման տվյալներ է ներկայացրել տեղական «Մարդու իրավունքների կենտրոնը», հաղորդում է Lenta.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ այդ արդյունքներն ստացվել են իրավապաշտպանների հետազոտության արդյունքում: Նմանատիպ տվյալներ է ներկայացրել նաեւ Էստոնիայի ԼԳՏԲ ասոցիացիայի ղեկավար Հելեն Տալալաեւը: «Շատերի համար սա անակնկալ կլինի, բայց այսօր դպրոցներում սովորում են 5-10 տոկոս գեյեր եւ լեսբուհիներ: Սա նորություն է ուսուցիչների համար, բայց մյուս կողմից հաճելի է տեսնել, որ այդ թեմայի նկատմամբ հետաքրքրություն կա դպրոցներում: Հետաքրքրություն կա նաեւ սեռական փոքրամասնություններին առավել խորն ըմբռնելու հարցում»,-ասել է նա:
Նշենք, որ Էստոնիայում սեռական համաձայնության տարիք է սահմանված 14 տարեկանը: Նույնասեռական հարաբերություններն Էստոնիայում արգելված չեն, թեեւ պաշտոնապես չեն գրանցվում:



























