Առավոտյան դժվարությամբ արթնանալու պատճառը ոչ թե քնի պակասն է, այլ կենսաբանական ժամացույցը, որը չափազանց դանդաղ է աշխատում, նման եզրահանգման են եկել ավստրալացի գիտնականները:
Գիտնականներն ուսումնասիրել են դանդաղ քնի փուլի խանգարումները, որը բնորոշվում է ժամանակին քնելու եւ արթնանալու անկարողությամբ: Մասնագետները նկատել են, որ այդ խանգարումը նկատվում է այն անձանց շրջանում, որոնց մոտ կենսաբանական ժամացույցը նորմալ վիճակից ավելի դանդաղ է աշխատում:
Շատ անձանց մոտ կենսաբանական ժամացույցը բնական` 24-ժամյա ռիթմ ունի, որն ազդում է քնի եւ մարմնի ջերմաստիճանի վրա, սակայն դանդաղ քնի խանգարում ունեցող մարդկանց համար ցիկլն ավարտելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Նրանք, որպես կանոն, պառկում են ուշ, արթնանում են` ուշ, գրում է «Raut»-ը: Առայժմ հայտնի չէ, թե ինչու են նման խանգարումներ տեղի ունենում:



























