Եթե մարդը դժվարությամբ է քնում, նրա մոտ բարձր է սրտի անբավարարության ռիսկը: Այս մասին են վկայում 20-89 տարեկան 50 հազար կամավորների շրջանում անցկացված եւ 11 տարի տեւած հետազոտության արդյունքները: Գիտական աշխատանքն իրականացրել են նորվեգիայի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները:

Հետազոտության սկզբում կամավորներից ոչ մեկը սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել, միաժամանակ գնահատվել է նրանց քնի որակը: Այսպես, մարդիկ, ովքեր ամեն գիշեր դժվարությամբ են քնել եւ հաճախակի արթնացել են գիշերվա ընթացքում, երեք անգամ ավելի հաճախ են հետագայում տառապել սրտի անբավարարությունից:

Հատկանշական է, որ քնի որակի եւ հիվանդության կապը պահպանվել է, երբ նույնիսկ սկել են հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծխելը, գիրությունը, հաղորդում է Meddaily.ru-ն: