Աղի մեծ խտությամբ մշակված արտադրանքը նպաստում է սկլերոզի եւ այլ աուտոիմունային հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են ասթման, ալոպեցիան, էկզեման, գրում է «The Daily Mail»-ը` վկայակոչելով Եյլի եւ Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանների մասնագետներին:Գիտնականների կարծիքով` աղն ազդում է իմունային Т-բջիջների վրա:
Այդ բջիջներն օգնում են մյուս բջիջներին պայքարել պաթոգեն երեւույթների դեմ: Երբ այդ բջիջները ենթարկվում են աղի ազդեցությանը` սկսում են իրենց ագրեսիվ պահել:Գիտափորձի ժամանակ, երբ մկներին կերակրել են աղի սնունդով, նրանց մոտ բարձրացել է Th17 բջիջի խտությունը, ինչն էլ բորբոքում է առաջացրել: Բացի այդ, կենդանիների մոտ սկլերոզ հիշեցնող հիվանդություն է առաջացել: Առաջիկայում գիտնականները պատրաստվում են հետազոտել Th17-բջիջները կապը մաշկային հիվանդությունների հետ, հաղորդում է «MedDaily. Ru»-ն:



























