Բրիտանացի գիտնականները որոշել են Անտարկտիդայում սառույցի ընդհանուր ծավալը` վերլուծելով վերջին 50 տարիներին հետազոտությունների տվյալները: Մասնագետների կարծիքով` Անտարկտիդայում սառույցի տեսքով կա ավելի քան 26,5 մլն խորանարդ կմ ջուր:
Անտարկտիկայի հետազոտության բրիտանական ընկերակցության գիտնականները համարում են, որ սառույցի ծավալի մասին տեղեկությունները կարող են կարեւոր դեր խաղալ առաջիկա տարիներին կլիմայական փոփոխությունների մոդելավորման ժամանակ:



























