Թեքսասի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները եկել են եզրակացության, որ չափից դուրս ատամի մածուկ օգտագործելը հանգեցնում է օրգանիզմում օգտակար նյութերի հավասարակշռության խախտմանը, ինչը հղի է նյարդաբանական շեղումներով, հաղորդում է «ԱԻՖ»-ը:
Հետազոտողները պնդում են, որ նյադային համակարգի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է, որպեսզի արյան մեջ ցինկի եւ պղնձի անհրաժեշտ հավասարակշռություն լինի, որը խախտվում է ատամի մածուկի շատ օգտագործումից:
Այդ պնդումն իր հաստատումն է գտել փորձարկումների արդյունքում: Գիտնականները հետեւել են նյարդաբանական խախտումներ ունեցող մարդկանց, ովքեր շաբաթվա ընթացքում ավելի քան մետ տուփ ատամի մածուկ են օգտագործել: Դրանից հետո նրանց արյան մեջ ցինկի քանակն ավելացել է:



























