ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս զինել ուսուցիչներին եւ դպրոցի մյուս աշխատակիցներին:

Հանրապետականների առաջարկած օրինագիծը գործողության մեջ է մտնում հուլիսից: Այն չի պարտավորեցնում ուսուցիչներին դպրոցում զենք կրել, պարզապես նրանց տրվում է ընտրություն, հաղորդում է  «BBC News»-ը:

Ուսուցիչները, որոնք զենք կրելու իրավունք են ստանում, կոչվելու են «դպրոցական պահպաններ»: Նրանց պատրաստությամբ կզբաղվեն իրավապահները:

Նոր միջոցառման կողմնակիցների կարծիքով, այն թույլ կտա կանխել դպրոցների վրա հարձակումները, ինչպես եղավ 2012թ. դեկտեմբերին Քոնեքթիքութի նահանգում, երբ Ադամ Լինզան սպանեց  20 աշակերտի եւ վեց ուսուցչի: