Փետրվարի 17-ին ժամը 10-22-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կիեւյան, Բարբյուս, Օրբելի, Հ.Հակոբյան, Քեռու, Սեւաստոպոլյան փողոցների, իսկ Կենտրոն վարչական շրջանում` Սարյան, Փարպեցի, Արամի, Տ.Գաբրիելյան փողոցների, Թումանյան փ. թիվ 25-ից բարձր, Պուշկինի փ. թիվ 15-ից բարձր, Տերյան փ. թիվ 6-27, Մաշտոցի պ. թիվ 17-40 հասցեների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Երեւան ջուր» ընկերությունից, պատճառը շինարարական աշխատանքներն են:
Ջուր չի լինի նաեւ Ջրվեժում եւ Նոր Նորքի որոշ զանգվածներում: Ջրվեժում թաղամասի պոմպակայանի շինարարության հետ կապված փետրվարի 17-ի ժամը 8-ից մինչեւ փետրվարի 18-ի ժամը 8-ը կջրազրկվեն Մայակ, Բանավան թաղամասերը եւ հարակից տարածքները, իսկ Նոր Նորքի 5-րդ, 8-րդ զանգվածներում ջրամատակարարումը կիրականացվի ժամը 7-10-ը եւ ժամը 19-23-ը:




























