Լոնդոնցի լրագրողուհի Սոֆի Ռոբեհմեդը ողջ աշխարհով մեկ իր նմանակին փնտրելու արշավ է նախաձեռնել, որը  մեկնարկել է դեռ 2011թ. նոյեմբերին:

Սոֆին առաջին հերթին բլոգ էր ստեղծել եւ նկարագրել հիմնական նապատակները, իսկ «Twitter»-ում ստեղծել էր #doyoulooklikeme հեշտեգը: Դրանից հետո Սոֆիին սկսել էին  տարբեր մարդկանց տվյալներ ուղարկել, սակայն նրանց մեծ մասն ավելի շատ նման էին հայտնի դերասնուհի Նաթալի Փորթմանին:

Իր որոնումները Սոֆին շարունակել էր Facebook-ի միջոցով: Որոշ ժամանակ անց դա տվել էր իր արդյունքները. Բիրմենգհեմում գտնվել էր նրան շատ նման մի աղջիկ: Օգտատերերը նրանց նմանությունը 10-ից 8 էին գնահատեկլ, ինչն ամենբարձր արդյունք  էր  եղածներից, հաղորդում է  LifeNews-ը:

Ռոբեհմեդը որոշել է օգտվել նաեւ տեխնիկայի ամենավերջին ձեռքբերումից եւ դիմել է «Aurora» ընկերության օգնությանը, որը հատուկ ծրագրեր է մշակում  Մեծ Բրիտանիայի սահմանապահների եւ ոստիկանների համար: Նրանց տեխնիկան ողջ աշխարհից Սոֆիին նման մեծ թվով մարդիկ է գտել, սակայն բացարձակ նմանակի գտնել այդպես էլ չի հաջողվել: