Mitsubishi Motors ընկերության ինժեներները CA-MiEV կոնցեպտուալ էլեկտրամեքենան, որի առաջնելույթը տեղի է ունեցել Ժնեւի ավտոսրահում, հագեցրել են տագնապային ազդանշանի արբանյակային համակարգով։
Ավտոմեքենան գողանալու դեպքում համակարգն ավտոմատ կերպով տիրոջ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն կուղարկի, ինչպես նաեւ կտեղեկացնի մեքենայի գտնվելու կոորդինատները։ Դրանից բացի, մեքենան կարող է տիրոջն ինքնուրույն զգուշացնել տարբեր տեսակի արտակարգ պատահարների մասին։
Սմարթֆոնի կամ պլանշետային համակարգչի օգնությամբ էրեկտրամեքենայի տերը կարող է հեռահար կերպով գործի դնել ավտոնոմ ջեռուցիչը կամ օդափոխության համակարգը։ Գաջետները լրացուցիչ կարող են տեղեկություն ստանալ CA-MiEV մարտկոցների լիցքավորման մասին, հաղորդում է motor-ը։
Ճապոնացիները կոնցեպտուալ էլեկտրամեքենան հագեցրել են 108-ուժային էլեկտրաշարժիչով։ Այն էներգիա ստանում է 28 կՎ/ժ տարողությամբ լիթիումային մարտկոցներից։ CA-MiEV-պահուստային քայլը 300 կիլոմետր է։ Ընդ որում մոդելը հագեցած է անլար լիցքավորման մագնիսա-ռեզոնանսային համակարգով։




























