Բջջային հեռախոսների օգտագործումը կարող է ոչ միայն նպաստել ուղեղի ուռուցքների, այլեւ վահանաձեւ գեղձի քաղցկեղի առաջացմանը, տեղեկացնում է   Meddaily-ին:

Վերջին տասը տարում  Եվրոպայում եւ Իսրայելում ավելացել է վահանաձեւ գեղձի քաղցկեղով հիվանդների թիվը:  Այսպես, 1990 թ-ին յուրաքանչյուր 100 հազ. հրեա տղամարդկանց բաժին էր ընկել  4,2 հիվանդ: 2007թ-ին  ցուցանիշը կազմել էր  4,7: Կանանց շրջանում ցուցանիշը 9,7 –ից հասել էր 16,3-ի:

Հեռախոսների ազդեցությունը հնարավոր է եղել փորձարկել առողջ մարդկանց վահանձեւ գեղձի բջիջների վրա: Գիտափորձի ժամանակ օգտագործվել է ոչ թե հենց հեռախոսը, այլ նմանակող սարք:

Պրոֆեսոր Ռաֆայել Ֆայնմեսերի խոսքով` կատարված գիտափորձի հիման վրա եզրահանգումներ դեռ վաղ է անել: Հատկապես որ շատ միջազգային մասնագետներ չեն կարծում, թե քաղցկեղն ու հեռախոսը կապ ունեն, քանի որ ճառագայթումը ռադիոակտիվ չէ, հետեւաբար չկա ոչ մի գենետիկ վնասվածք, որն առաջացնի բջիջների անվերահսկելի տրոհում: