Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս I-ն, այսօր` մարտի 9-ին, դուրս է գրվել «Միլագրոսա» հիվանդանոցից, որտեղ մի քանի օր առաջ միջողնաշարային ճողվածքի հեռացման վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնել են հիվանդանոցի ներկայացուցիչները:

Վիրահատությունը տեւել է մոտ 3 ժամ եւ հաջող է ավարտվել: Թագավորը գիշերն անցկացրել է հիվանդանոցում` մասնագետների հսկողության ներքո:

Խուան Կարլոս I-ին վիրահատող վիրաբույժ Մանուել դե լա Տորրեի խոսքով` միապետի ուժերը վերականգնելու համար 2-6 ամիս ժամանակ է պետք: Նա վերականգնման երկրորդ փուլը կանցկացնի տանը` Սարսուելա պալատում:

Նա հիվանդանոցում կանցկացնի եւս մեկ շաբաթ, հաղորդում է РБК-ն: Սա Խուան Կարլոսի մոտ արդեն վիրահատական միջամտության 7-րդ դեպքն է վերջին 3 տարում: