Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան տեղափոխվել է Պրետորիայի հիվանդանոց` պլանային ստուգման համար: Դեկտեմբերին Մանդելան արդեն թոքային վարկից բուժման կուրս էր ընդունել, հաղորդում է BBC-ին:
Առայժմ ոչինչ չի սպառնում 94-ամյա Մանդելայի կյանքին, հաղորդել են երկրի գործող նախագահ Ջեյկոբ Զումայի գրասենյակից: Ավելի վաղ Մանդելան հիվանդանոցում գեթե երեք շաբաթ էր անցկացրել, որի ժամանակ միզապարկից քար էին հեռացրել:
Նշվում է, որ վերջին անգամ Մանդելան հանրությանը երեւացել էր 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:




























