Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆրանսիական դիմադրության ժամանակ բրիտանացի հետախույզ Նենսի Ուեյքի աճյունը հանդիսավորությամբ սփռել են Ֆրանսիայի կենտրոնական Վերնե կոմունայի տարածքում գտնվող անտառում, այդպիսին էր հետախույզ կնոջ ցանկությունը:
«Սպիտակ մուկ» մականունով հայտնի Նենսին դիմադրության շարժման առանցքային դեմքերից է եղել: Նա որոշ ժամանակ նույնիսկ զբաղեցրել է գեստապոյի կողմից որոնվող լրտեսների ցանկի առաջին հորիզոնականը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուեյքը ոչ միայն կապող օղակ էր զինված դիմադրության ֆրանսիական խմբերի եւ Լոնդոնի միջեւ, այլեւ անձամբ է մասնակցել ռազմական գործողություններին եւ գերմանական զորամասերի վրա հարձակումներին: Լեգենդար հետախույզը մահացել է 2011 թվականիան` 98 տարեկան հասակում:




























