Պլովդիվի միտրոպոլիտ Նիկոլայի նվիրաբերած շվեյցարական Rolex ժամացույցի վաճառքի աճուրդը, որը նշանակված էր մարտի 10-ին, տեղի չի ունեցել գնորդների բացակայության պատճառով:
Լոտի նախնական գինը կազմել էր 11,6 հազա լեւ (6 հազար եվրո): Սակայն թեեւլրատվամիջոցների կողմից հետաքրքրությանը, գնորդներն աճուրդին չեն մասնակցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով բուլղարական Novinite գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սուրբ նահատակ Մարինայի տաճարն անսպասելի մեծ հաշիվ էր ստացել հունվարի էլեկտրականության համար` 2,94 հազա լեւ (1,5 հազար եվրո), որը վճարել հնարավոր չէր: Իմանալով այդ մասին` միտրոպոլիտը նվիրաբերել էր իր սեփական ժամացույցը` խնդրելով այն վաճառել պարտքի մարման համար: Խոսվում էր, որ եթե հաջողվի Rolex-ի դիմաց ստանալ մեծ գումար, մնացած միջոցները բարեգործական միջոցների կտրամադրվեն:
Տաճարի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչները կքննարկեն եւս մեկ աճուրդի կազմակերպման հարցը:




























