Հինգ տարվա ընթացքում արդեն հասանելի կլինի ծերության դեմ պայքարի դեղորայքը, հայտնել են Սիդնեյի համալսարանի աշխատակիցները: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ շնորհիվ  ռեսվերատրոլուի` խաղաղի կեղեւի մեջ պարունակվող միացությանը,  հնարավոր է պատրաստել կյանքը երկարացնող եւ տարիքի հետ կախված հիվանդությունները կանխող  դեղորայք, հաղորդում է  Medical Xpress-ը:

Ըստ հետազոտողների` նորույթը կարող է օգնել պայքարել մոտ 20 հիվանդությունների, այդ թվում` Պարկինսոնի եւ Ալկցհեյմերի, սրտանոթային եւ այլ հիվանդությունների դեմ: Բացի այդ, այն ի վիճակի է դանդաղեցնել ծերացման գործընթացը:

Մասնագետները կլինիկական փորձարկում են անցկացրել երկրորդ տեսակի դիաբետով եւ փսորիազով հիվանդների շրջանում: Արդյունքում դիաբետիկների մոտ լավացել է մետաբոլիզմը, իսկ փսորիազով տառապողների մոտ նվազել է կարմրությունը:

«Ծերացման գործընթացն անշրջելի չէ, նոր դեղորայքի օգնությամբ մարդիկ կարող են ապրել մինչեւ 150 տարի: Սակայն մենք դեռ մի շարք լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է կատարենք»,-ասել է խմբի ղեկավարը: Ավստարալացի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է «Science» ամսագրում: