«Ասիական բուքերն» (The Man Asian Literary Prize) այս տարի առաջին անգամ ստացել է մալազիացի գրող Տան Տվան Էնգը։ Նա գրական մրցանակն ու 30 հազար դոլարն ստացել է «Երեկոյան մառախուղի այգին» վեպի համար։
Մրցանակի ժյուրին նշել է ճապոնական շրջափակման ժամանակ Մալազիայի մասին պատմող գրքի ոճաբանական արժանիքները։ Բացի Տան Տվան Էնգից, «ասիական բուքերին» հավակնել է եւս չորս գրող, այդ թվում նաեւ Օրհան Փամուքը՝ «Լռության տունը» վեպով, որն անգլերեն է թարգմանվել անցյալ տարի, թեեւ գրվել է դեռեւս 1983-ին, հաղորդում է «Լենտա.Ռու»-ն։
The Man Asian Literary Prize –ը շնորհվում է Ասիայի երկրների գրողներին, ում ստեղծագործությունները թարգմանվել կամ ստեղծվել են անգլերենով օրացույցային նախորդ տարվա ընթացքում։




























