Հնդկաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական սկանդալ է հասունանում : Երբ Իտալիան հրաժարվեց Հնդկաստանին հանձնել ձկնորսների սպանության մեջ մեղադրվող ծովային հետեւակայիններին, Հնդկաստանի Գերագույն դատարանն արգելել է Իտալիայի դեսպանին լքել երկիրը: Մարտի 15-ին հնդկական օդանավակայանները հրահանգ են ստացել երկրից դուրս չթողնել դեսպան Դանիել Մանչինիին:
Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, թե չեն հանձնի հետեւակայիններին, որոնք մեղադրվում են երկու ձկնորսների սպանության մեջ, եւ չորս շաբաթով ուղարկվել էին հայրենիք:
Հռոմում նշել են, թե հանցագործությունը, որ կատարել են Մասսիմիլիան Լատտորեն եւ Սալվատորե Ջիրոնեն, տեղի է ունեցել չեզոք ջրերում, եւ գործը պետք է քննվի միջազգային դատարանում, այլ ոչ Հնդկաստանում:
Հնդկաստանի գերագույն դատարանը դեսպանից պարզաբանումներ է պահանջել, որը պետք է ներկայացվեն մինչեւ մարտի 18-ը: Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը նախազգուշացրել է, որ հետեւակայիններին չհանձնելը լուրջ հետեւանքներ կունենա:
Միջադեպը տեղի էր ունեցել 2012թ. փետրվարի 15-ին, Քերալ նահանգի ափերի մոտ: «Էնրիկա Լեքսի» տանկերը հսկող Լատտորեն եւ Ջիրոնեն գնդակահարել էին երկու ձկնորսների` նրանց ծովահենրի տեղ դնելով: Իտալացիների խոսքով, ձկնորսներն իրենց ագրեսիվ են պահել:




























