Անցած տարի հանրության մեջ լուրեր էին շրջանառվում մեծ քանակությամբ «արտասահամանյան արտադրության» լոլիկ ներկրելու վերաբերյալ: Անգամ Հայաստանի գյուաղտնտեսության փոխնախարարն անցած դեկտեմբերին որոշակի պարզաբանումներ ներկայացրեց` տեղեկացնելով, որ անցած տարվա ինն ամսվա տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, լոլիկի ներկրումը նվազել է, իսկ մեր երկում աճեցվել է 280 հազ. տոննա բերք:
Անցած տարվա մաքսային տվյալների համաձայն` լոլիկի ներմուծման ծավալը նվազել է ընդամենը 6,8 տոննայով կամ 2,8%-ով: Անցած տարի ընդհանուր առմամբ ներկրվել է 237,8 տոննա լոլիկ:
Ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակեց 2012թ. ցանքատարածությունների եւ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի համախառն ցուցանիշը: Ըստ պաշտոնական տվյալների` լոլիկի բերքը կազմել է մոտ 265 հազ. տոննա, այսինքն` 15 հազար տոննայով ավելի պակաս, քան նշել էր պաշտոնյան:
Փոխնախարարը նաեւ հայտատարել էր, թե «մեր նպատակը Հայաստանում լոլիկի արտադրության ծավալներն ավելացնելն է»: Սակայն գովասանքի արժանի այս խոսքերը մի տեսակ տարօրինակ են հնչում նշված բանջարեղենի հետ կապված իրավիճակի ֆոնին:
Այսպիսով, «մարդկային գործոնի» շնորհիվ անցած տարի լոլիկի ցանքատարությունները կրճատվել են 564 հեկտարով (կամ 8,2%-ով): Հակառակ այս ցուցանիշին` հաշվետու տարում ավելացել է լոլիկի միջի բերքատվությունը ` մեկ հեկտարից 18 ցենտներով կամ 4,5%-ով:
Նկատենք, որ ընդհանուր առմամբ բանջարաբոստային մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են 201 հեկտարով կամ 0,8%-ով: Այսինքն, լոլիկի ցանքատարծությունների կրճատումը կապված է մշակելի հողերի կառուցվածքային փոփոխության հետ: Մասնավորապես, նկատելի ավելացել են «այլ բանջարաբոստանային մշակաբույսերի» տարածքները:
Վերադառնալով թեմայի սկզբին` նշենք, որ «օտար» լոլիկների ներկրումը կապված է եղել տեղական արտադրության սեզոնայնությամբ եւ հայրենական ջերմոցային տնտեսությունների ցածր արտադրողականությամբ: Դա բերում է օրացուցային տարվա ընթացքում շուկայում լոլիկի անհամաչափ մատակարարման, այստեղից էլ` մանրածախ գների կտրուկ տատանումների:
Բերքահավաքի շրջանում լոլիկի մանրածախ գինը մայրաքաղաքում կիլոգրամի դիմաց կազմում է 153 դրամ, իսկ ահա դեկտեմբերին մինչեւ 965 դրամ (2.38 դոլար): Այսինքն, մի քանի ամսվա ընթացքում ապրանքը թանկանում է 6,3 անգամ:
Միաժամանակ, ներկրվող լոլիկի միջին մաքսային արժեքն անցած տարի կազմել է 2,52 դոլար կիլոգրամի դիմաց: Ստացվում է, որ այդ ապրանքների ներկրումը վնասաբեր է: Սակայն մեր ներկրողներն այնպես միամիտ չեն, որ վնասով աշխատեն: Առաջին հերթին, համաձայն վիճակագրության մեթոդոլոգիայի, ամսվա վերջին տասնօրյակի գները չեն մտնում դեկտեմբերյան գների մեջ: Այսինքն այն շրջանի, որի ժամանակ գները կտրուկ աճում են..
Այսպիսով, խնդիրն այն է, որ մշակելի հաղատարածքները մեր երկրում ինքնին քիչ են: Այնպես որ նրանցից ստացվող բերքը եւս մեծ չէ: Հողագործների համար ծանր խնդիր է մնում մշակելի հողերի չօգտագործումը: Օրինակ, տողերիս հեղինակին գյուղերից մեկում հայտնել էին, որ 150 հեկտարից չի օգտագործվում 110-ը:
Սրանք են այն խնդիրները, որոնք բնորշ են հայրենական գոյուղատնտեսությանը եւ որոնք կոչված են լուծել համապատասխան գերատեսչությունները, այդ թվում` գյուղատնտեսության նախարարությունը:
Ալբերտ Խաչատրյան




























