Range Rover-ի ապագա ամենագնացներն ավելի շքեղ կլինեն եւ նրանց արժեքը կբարձրանա: Այս մասին հայտարարել է Auto Express-ը՝ վկայակոչելով բրիտանական ֆիրմայի բրենդ-տնօրեն Ջոն Էդվարդսին:
Նրա խոսքով՝ ընկերությունը ծրագրել է Range Rover-ը հասցնել արժեքային ավելի բարձր մակարդակի՝ ապագա ամենագնաց Bentley-ի հետ մրցակցելու համար: Նրա սերիական տեսակը, ինչպես ակնկալվում է, վաճառքի կհանվի 2015-2016 թվականներին եւ կարժենա մոտ 200 հազար եվրո:
Նրա կարծիքով՝ Range Rover-ի նախկին ամենաշքեղ եւ ամենաթանկ մոդելները միշտ հաջողված են եղել: Այսպես՝ ամենագնացի նախորդ սերունդը եղել է Ultimate Edition մոդելը, որի արժեքն եղել է 125 հազար ֆունտ սթերլինգ (145 հազար եվրո): Նախապես ընկերությունը ծրագրել էր 200 այդպիսի մեքենա արտադրել, սակայն մեքենայի մեծ պահանջարկի շնորհիվ արտադրվել է մինչեւ 700 մեքենա: Range Rover-ի ներկա սերունդը ներկայացնում է Autobiography մոդելը, որի արժեքը նախապես 99 հազար ֆունտ ստերլինգ է (115 հազար եվրո), եւ որը լրացուցիչ գործառույթների հաշվին կարող է հասնել մինչեւ 120 հազար ֆունտ ստերլինգի (140 հազար եվրո):
2013 թվականի հունվարին Bentley ընկերությունը պաշտոնապես հաստատել է սերիական ամենագնացի արտադրության մեկնարկը: Այն կկառուցվի մի պլատֆորմի վրա, որը նաեւ կստանան Audi Q7-ի եւ Porsche




























