Գյումրիի քաղաքապետարանը արտոնել է փետրվարի 18-ին Շիրակի մարզի անհատ տաքսիստների հանրահավաքը:
Տաքսու վարորդների հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 12-ին` Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը Շիրակի մարզի անհատ տաքսիստների մամուլի խոսնակն է:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի թվով 824 անհատ տաքսիների վարորդները ոլորտը կարգավորելու կոչված ՀՀ օրենսդրության բազմաթիվ դրույթների դեմ 2010 թ.-ի հունվարի 18-ի բողոքի ակցիայի ժամանակ դիմում-բողոք էին կազմել` ուղղված ՀՀ օրենսդիր, գործադիր եւ Գյումրու տեղական իշխանություններին: Այդ դիմումին ի պատասխան՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը օրենսդրությունը վերանայելու առաջարկություններ էր ներակայացրել տաքսիստներին, եւ այդ առաջարկներին պատասխանելու համար տաքսիստները որոշել են հանրահավաք հրավիրել Գյումրիում:




























