Մահացել է անգլիացի գրող Ջեյմս Հերբերթը, ով սարսափ-վեպերի սիրահարներին հայտնի է որպես «Առնետները» վեպի հեղինակ: Գրողի մահվան պատճառները դեռ հայտնի չեն:

Հերբերթի մարմինը հայտնաբերվել է մարտի 20-ին, Սուսեքս դքսությունում գտնվող իր տանը: Գրողն ունի կին եւ երեք աղջիկ, հաղորդում է  Federal Press-ը:

Ջեյմս Հերբերթը ծնվել է 1943 թվականին Լոնդոնում: Նրա առաջին վեպը` «Առնետները», որը նրան փառք եւ հայտնիություն է բերել, տպագրվել է 1982 թվականին: Գրեթե միաժամանակ այդ ստեղծագործությունն էկրան է բարձրացել:

Հերբերթը գրել է 23 վեպ, 2010 թվականին  գրողն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի: