Ռուսաստանի ոսկերիչների ասոցիացիայի՝ մարտի 21-ի հաշվետու ընտրական ժողովին նոր նախագահ է ընտրվել «Էսթետ» ոսկերչական տան նախագահ Գագիկ Գեւորգյանը։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից, Ռուսաստանի ոսկերիչների ասոցիացիան ստեղծվել է 2000 թվականին։ Այն միավորում է Ռուսաստանի ոսկերչական ոլորտի բոլոր խոշորագույն ու հեղինակավոր կազմակերպությունները եւ կոչված է օգնելու երկրում քաղաքակիրթ ոսկերչական շուկայի զարգացմանն ու պաշտպանելու ռուսաստանցի  գործարարների շահերը։

Գագիկ Գեւորգյանը 2010 թվականից գլխավորում է  նաեւ Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան (AJA), որի շրջանակներում իրագործվում են մի շարք համազգային նախագծեր, ինչպիսիք են Հայաստանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծումը եւ այլն։