Ռուսաստանում գրանցված ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն իր փարիզյան առանձնատանը ռուսական մշակութային-կինետամոգրաֆիական կենտրոն կստեղծի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահության անդամ Եվգենի Գերասիմովը:
Նրա խոսքով, Դեպարդյեն չի պատրաստվում բնակվել իր առանձնատանը, ուստի որոշել է այն հանձնել ռուս գործընկերներին եւ անգամ դրա ճակատին ՌԴ դրոշ տեղադրել:
19-րդ դարում կառուցված առնանձնատունը գտնվում է Սեն-Ժերմեն-դե-Պրե աբբայության տարածքում, որտեղ շատ նկարիչներ եւ գրողներ են ապրել: տան մակերեսը կազմում է 1,7 հազար քմ, տունը ունի 20 սենյակ, որոնցից 10-ը` ննջարաններ են: Առանձնատունը փոքրիկ այգի, ճեմուղի եւ փակ լողավազան ունի:
Անշարժ գույքը 2012թ. դեկտեմբերի վաճառքի է հանվել, սակայն այդպես էլ գնորդ չի հայտնվել: Որոշ տվյալներով, տան գինը հասնում է 50 մլն եվրոյի: Դեպարդյեն տուն է գնել Բելգիայի Նեշենե քաղաքում, նաեւ բնակարաններ Սարանսկում եւ Գրոզնիում:




























