ԱՄՆ-ում ոստիկանության աշխատակիցներն ավտոմեքենաներից մեկի բեռնախցիկում ստուգման ժամանակ կենդանի եղջերու են հայտնաբերել: Վարորդը, մինչ այդ նրանց ասել էր, որ տան ճանապարհին եղջերու է գցել մեքենայի տակ, եւ նրա մարմինը տեղավորել է բեռնախցիկի մեջ:
Տղամարդու խոսքով` եղջերուի մսով նա մտադրվել էր կերակրել ընտանիքի անդամներին: Երբ տղամարդը թույլ է տվել բացել մեքենայի բեռնախցիկը, այնտեղից դուրս է թռել կենդանի եւ շատ վախեցած եղջերու: Օրինապահներն անսպասելիությունից շփոթվել են եւ չեն կարողացել կանգնեցնել նրան, հաղորդում է «Ուտրո.ռու»-ն:
Եղնիկը փախել է մոտակա անտառ, եւ նրան այդպես էլ չի հաջողվել գտնել: Ինչպես հաստատել են ոստիկանները, ամենից շատ անակնկալի էր եկել վարորդը, քանի որ նա լիովին վստահ էր, որ եղնիկը սատկել էր:




























