Հունաստանում զինված մարդկանց խումբը հարձակվել է բանտի վրա եւ ազատել 11 բանտարկյալների: Հարձակման ժամանակ բանտի պահապաններից երկուսը վիրավորվել են:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Տրիկալա քաղաքում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 6 անհայտ մարդիկ ֆուրգոնով եւ պիկապով մոտեցել են բանտին, կրակ բացել եւ նռնակներ նետել: Բանտի պաշարումն ավարտվել է միայն լուսաբացին, երբ դեպքի վայր են ժամանել հատուկջոկատայինները, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ փետրվարին առանձնապես վտանգավոր հանցագործը՝ անարխիստական ահաբեկչական «Կրակե բջիջների դավադրություն» խմբավորման անդամ Պանայոտիս Վլաստոսը, նույն Տրիկալայի բանտից փախել է ուղղաթիռի օգնությամբ: