Առաջին անգամ պատմության մեջ հանդիպում է կայացել Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի եւ նրա նախորդի միջեւ, ում այժմ անվանում են Պատվավոր պոնտիֆիկ:
Մարտի 23-ին, կեսօրից հետո, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ուղղաթիռով ժամանել է պապական տիրույթ հանդիսացող Կաստել Գանդոլֆո, որտեղ հրապարակում նրան դիմավորել է անձամբ Բենեդիկտոս 16-րդը, ով փետրվարի 28-ին հրաժարվել է գահից, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Հավատացյալների եւ լրագրողների ամբոխը քաղաքի գլխավոր հրապարակում ծափահարություններով եւ ուրախության բացականչություններով դիմավորել են սպիտակ ուղղաթիռի վայրէջքը: Պապի ուղղաթիռը երկու անգամ պտույտ է գործել Կաստել Գանդոլֆոյի հրապարակում. այդպիսի բան դեռ չէր եղել: Այնուհետեւ երկու Պապերն ուղեւորվել են Ապոստոլյան պալատ, որի գրադարանում ընթանում է նրանց հանդիպումը: Զրույցից հետո Բենեդիկտոս 16-րդն ու Ֆրանցիսկոսը կընթրեն: Պոնտիֆիկի վերադարձը Վատիկան ծրագրվել է օրվա երկրորդ կեսին:




























