«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները հարձակվել են ՆԱՏՕ-ի մատակարարման շարասյան վրա, որոնք Պակիստանից ուղեւորվում էին Աֆղանստան:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ին, Վազիր Դանդ բնակավայրի մոտ, երբ բենզատարի վարորդներից մեկը սպանվել է, եւս երկուսը՝ վիրավորվել: 10 մեքենաներից կազմված շարասյունը ուղեւորվում էր Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ ռազմաբազաներից մեկը: Որոնողական գործողության ընթացքում ոստիկանները կալանավորել են 24 մարդու՝ այդ հարձակմանն առնչություն ունենալու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Բացի այդ, Փեշավարում գրոհայինները հարձակվել են թրեյլերների վրա, որը Կարաչիից ուղեւորվում էր Քաբուլ: Այս դեպքում եւս երկու վարորդներն ու նրանց օգնականը հրազենային վնասվածքներ են ստացել:




























