Չինացին իրեն ուղարկել է փոստով: Չունցինա նահանգի բնակիչը որոշել է իր սիրելիին նվեր մատուցել. Նա իրեն փաթեթավորել է մեծ տուփի մեջ եւ կուրիերային ծառայության միջոցով ուղեւորվել ընկերուհու աշխատավայր: Բայց տեղի է ունեցել պլանների խախտում: Նվերը պետք է տեղ հասցնեին կես ժամվա ընթացքում, այնինչ տարբեր հանգամանքների պատճառով այն տեղ է հասել 3 ժամ անց միայն, հաղորդում է IinfoSmi.net-ը:

Երբ տղան հայտնվել է անհրաժեշտ վայրում, նա իրեն վատ է զգացել, քանի որ տուփի մեջ օդի անբավարարություն է եղել: Երբ տղան դուրս է եկել տուփից, նրա համար բժիշկ են կանչել: Տղան պատմել է, որ փորձել է անցք բացել տուփի մեջ, բայց չի կարողացել:

Փոստային ծառայության աշխատակիցների խոսքով՝ իրենք երբեք մարդկանց տեղափոխմամբ չեն զբաղվել եւ մտադիր չեն հետագայում նման բան անել: Եթե նրանք իմանային, որ ծանրոցի մեջ մարդ է, չէին համաձայնի տեղափոխել այն:

Հայտնի չէ, թե ինչպես է այս անակնկալին արձագանքել տղայի ընկերուհին: