Ինդոնեզիայում դիմակավորված զինված մարդիկ հարձակվել են բանտի վրա եւ ինքնադատաստանի ենթարկել զինվորականին սպանողներին։

Դեպքը տեղի է ունեցել բանտում՝ Ճավա կղզում։ Երկու տասնյակ անհայտ մարդիկ դիմակավորված գրոհել են բանտն ու վիրավորել երկու պահակներին։ Նրանք զավթել են որպես «Կոպասուս» հայտնի էլիտար ռազմական բաժանմունքի զինվորական անդամին սպանելու մեջ կասկածվող չորս դատապարտյալին եւ սպանել նրանց։ Ինչպես հաղորդում է «Ուտրո.Ռու»-ն, ոստիկանությունը պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները։