Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էսքիշեհիր քաղաքում արագընթաց գնացքների ուղերթների բացման ժամանակ մեկնաբանել է Իսրայելի կողմից Թուրքիայից ներողություն խնդրելու փաստը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցում Թուրքիայից ներեղություն խնդրելը եղել է Թուրքիայի ուզածի պես։ Նա շեշտել է, թե իր եւ Իսրայելի վարչապետի միջեւ հեռախոսազրույցի ժամանակ գծի մեջ է եղել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ նախատեսում է ապրիլին այցելել Գազայի հատված։
Նշենք, որ 2010թ. մայիսին Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին Գազայի հատված օգնություն տեղափոխող «Ազատության տորմիղի» նավերը: Սպանվել էին գործողության 9 մասնակիցներ, բոլորն էլ թուրքեր: Այս դեպքից հետո կտրուկ վատացել էին թուրք-իսրայելական հարաբերությունները։ Իսրայելը հրաժարվում էր ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել մահացածների ընտանիքներին։




























