Միլանի վերաքննիչ դատարանը հերթական անգամ խոստովանել է, որ մեղադրյալ Սիլվիո Բեռլուսկոնին հարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին եւ իր նկատմամբ դատավճռի քննարկումը հետաձգվել է մինչեւ ապրիլի 20-ը: Խոսքը առաջին ատյանի դատարանի վճռի վերանայման մասին է, որը Բեռլուսկոնիին դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ իրեն պատկանող «Մեդիասեթ» ընկերությանում մեքենայությունների մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Իտալիայի նախկին վարչապետի մոտ այսօր՝ մարտի 23-ին, Հռոմում խորհրդակցություն տեղի կունենա կառավարության ձեւավորման շուրջ: Բացի այդ, նա մտադիր է անձամբ մասնակցել իր գլխավորած «Ազատության ժողովուրդ» կուսակցության կազմակերպած հանրահավաքին եւ հանդես գալ ընդդեմ «հարկային մարմինների ճնշումների, բյուրոկրատիայի եւ դատական համակարգի»:

Բացի «Մեդիասեթից», Բեռլուսկոնին անցում է նաեւ «Ռուբիի գործով»:
76-ամյա քաղաքական գործչին, ով փետրվարի 24-25-ին կայացած ընտրություններում սենատոր է ընտրվել, եւս մեկ դատական գործ է սպառնում: Նեապոլում նրան կարող են մեղադրել խորհրդարանականներին կաշառելու մեջ, որի հետեւանքով 2006 թվականին ցրվել է իր հակառակորդ Ռոմանո Պրոդիի կառավարությունը: