Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել «SHELTER» նախագիծը: Այս մասին հաղորդում է Greek Reporter-ը: Խոսքը Հայաստանի, Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ եռակողմ երիտասարդական փոխանակման մասին է, որին մասնակցել են յուրաքանչյուր երկրից 11 պատանիներ:
Ծրագիրը կենտրոնացել է երեք երկրների միջեւ միջմշակութային հաղորդակցության եւ մշակութային փոխանակման վրա, երկրներ, որոնք ցավագին հակամարտությունների մեջ են գտնվել դարեր շարունակ:
Միջոցառումը կազմակերպել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» կազմակերպությունը՝ Եվրամիության «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի ֆինանսական աջակցությամբ եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի համաֆինանսավորմամբ:
33 երիտասարդներ մասնակցել են մի շարք միջոցառումների, ինչպիսիք են սեմինարները, ստեղծագործական գործունեությունը, թրենինգները, միջմշակութային երեկոները, քաղաքային խաղերը, էքսկուրսիաները, մշակութային այցելությունները եւ այլն:
Այս նախագծի շրջանակում նրանք սովորել են համագործակցել, համատեղ գործել եւ զբաղվել հետազոտություններով որպես մեկ մեծ ընտանիք:




























