Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է Մալիում «Իսլամական Մագրիբում Ալ Կաիդայի» առաջնորդներից մեկի՝ Աբդելհամիդ Աբու Զեիդի մահը: Նրա մահվան մասին հայտնի է դարձել դեռեւս փետրվարի վերջին:

Հայտարարությունում, որը Ելիսեյան պալատը տարածել է այսօր՝ մարտի 23-ին, ասվում է, որ Աբու Զեիդը սպանվել է միջազգային կոլաիցիոն ուժերի հետ մարտի ժամանակ, Մալիի հյուսիսում գտնվող Ադրար-Իֆորասի սարերում: Ֆրանսիայի իշխանությունները Աբու Զեիդի ոչնչացումը մեծ ձեռքբերում են համարում տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում, գրում է Lenta.ru-ն: