67-ամյա գործարար Բորիս Բերեզովսկիին մեռած են գտել Սուրեյի իր տան լոգարանում: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը՝ վկայակոչելով գործարարի մոտ ընկերոջը:
Թերթը նաեւ ներկայացնում է Բերեզովսկիի մոտ ընկեր լորդ Բելի խոսքը. «Նա շատ մոտ ընկեր էր եւ եւ լավ մարդ: Շատ բարի էր իմ եւ իրեն շրջապատողների հանդեպ»,-ասել է Բելը՝ հավելելով, որ Բերեզովսկիի մահվան մասին իմացել է նրա փաստաբանից:
Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկին ռուսաստացի նախկին գիտնական է, գործարար եւ քաղաքական գործիչ: Ռուսաստանում նա մեղադրվում էր բազմաթիվ հանցագործությունների մեջ եւ հեռակա կարգով դատապարտվել էր ազատազրկման: 2003-ի սեպտեմբերից նա մշտական բնակություն է հաստատել Մեծ Բրիտանիայում, որտեղ նրան քաղաքական ապաստան են տվել: Բերեզովսկին ունի բրիտանական անձնագիր՝ Պլատոն Ելենին անունով:
Բորիս Բերեզովսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոսն էր եւ մշտապես հայտարարել է, որ պայքարելու է Կրեմլի ներկա վարչախմբի դեմ:




























