Ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկին վերջին հարցազրույցը տվել է «Ֆորբս» ամսագրի ռուսերեն տարբերակին: Ամսագրի մեկնաբան Իլյա Ժեգուլեւի խոսքով` Բերեզովսկու տեսքն այնքան էլ լավ չէր:
Լրագրողը փորձել է նրա հետ զրուցել բիզնեսի մասին, սակայն հասկացել է, որ բիզնեսը վաղուց դադարել է նրան հետաքրքրել, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Իր հարցազրույցում Բերեզովսկին խոստովանել է, որ միշտ էլ չի կարողացել ճիշտ կողմոնորոշվել մարդկանց հարցում: Նա ասել է, որ կորցրել է կյանքի իմաստը եւ հիմա չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ:
«Ես 67 տարեկան եմ, եւ չգիտեմ ինչ անել հետո»,-ասել էր նա: Բերեզովսկին խոստովանել է, որ կցանկանար գիտություն վերադառնալ եւ երջանիկ կլիներ Ռուսաստանում գիտութամբ զբաղվել, չէ որ ժամանակին Ռուսաստանի ԳԱ անդամ էր եղել:
Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բերեզովսկին մահացել է առավոտյան ժամը 11-ին, Սուրեյի իր նստավայրի լոգարանում: Իրավապահները, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել:
Լրատվամիջոցների տեղեկություններով, Բերեզովսկին ֆինանսական խոշոր կորուստներից հետո այնպիսի ծանր վիճակում էր հայտնվել, որ ստիպված էր եղել վաճառել ունցվածքը. պարտքերը վճարելու համար նա անգամ արվեստի գործեր էր վաճառել:
Բորիս Բերեզովսկին ռուսատանցի գիտնական, ձեռներեց եւ քաղաքական գործիչ էր: Ռուսաստանում մրան մեղադրել էին մի շարք հանցագործությունների մեջ եւ հեռակա կարգով դատապարտել էին: 2003 թ. սեպտեմբերից նա մշտապես բնակվում էր Մեծ Բրիտանիայում` քաղաքական փախստականի կարգավիճակով:




























